▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ հարցը ձե՞րն էր, բա ինչու՞ էիք կարդում...Կարեն Կարապետյանն՝ իրեն հարց տվող քաղաքացուն

Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ ՀՀ վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ ներկաներից մեկը Կարեն Կարապետյանին հարց ուղղեց, թե անդամակցելով օբյեկտիվորեն ցածր վարկանիշ ունեցող ՀՀԿ-ին, ինչպե՞ս է նա փորձելու բարձրացնել Հանրապետականի վարկանիշը և արդյոք լինելու՞ են քրեական գործեր որոշ կուսակցական ընկերների նկատմամբ: 

«Այդ հարցը ձե՞րն էր, բա ինչու՞ էիք կարդում»,-այսպես սկսեց իր պատասխանը Կարեն Կարապետյանն, ապա հպանցիկ հիշեցրեց ՀՀԿ-ին անդամակցելու պատճառ դարձած յոթ կետերի մասին՝ շեշտելով, որ ինքը ՀՀԿ-ի մեջ նկատել է ցանկություն փոխելու և փոխխվելու:

Վերջում էլ Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ «քրեական գործեր, ապօրինի հարստացում ... և այլն» թեմաներին  ինքն անդրադառնալու էր անկախ նրանից՝ կմտներ Հանրապետական կուսակցության շարքերը, թե ոչ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին