«Աչքը կշտանալու հատկություն ունի՞»,-այս հարցն ուղղվեց Կարեն Կարապետյանին՝ լրատվամիջոցների ղեկավարների հետ նրա հանդիպմանը՝ հաշվի առնելով ՀԲԸՄ գրասենյակում ՀՀ վարչապետի հնչեցրած այն մտքին, ըստ որի նա իր թիմն ընտրել է՝ աշխատանքի հրավիրելով մարդկանց, ովքեր ծակ աչք չեն՝ այսինքն՝ ագահ և որոնք պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման համար։
«Օրինակ՝ Ձեր աչքը կշտանալու հատկություն ունի՞...»,-հարցին հարցով պատասխանեց Կարեն Կարապետյանն ու շարունակեց. «Աչքի կուշտ լինելու հատկությունը կախված չէ փողի քանակից, «կաշիլյոկի» հաստությունից, ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որ եթե «կուշտ» բառը օգտագործելը ճիշտ է, ապա այդ առումով կուշտ են...Թիմն ընտրելուց ես, իրոք, ընտրել եմ այն մարդկանց, որոնց բարոյական կերպարի վրա վստահ եմ և ովքեր պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու սեփական բիզնեսի զարգացման համար... »։