▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակվել են ԿԸՀ-ի վրա, ինչը սխալ է.Պատգամավոր

Պատգամավոր Թևան Պողոսյանն առայժմ ձեռնպահ է մնում ձևավորվող դաշինքների մասին կարծիք հայտնելուց, իրեն ոչ թե անձերի համախմբումն է հետաքրքրում, այլ ներկայացվող ծրագիրը:

«Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ցանկացած հայ կկարողանա ձևավորել քաղաքական ուժ, մասնակցել ընտրություններին,  եթե ունի նման ցանկություն: Իսկ ներկայիս ուժերը երբ որ կներկայացնեն ծրագիր, կխոսեմ դրանց մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Խոսելով Սեյրան Օհանյանի ու Գագիկ Ծառուկյանի մասին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ նրանք կարող են ինչ-որ բան փոխել, եթե ներկայացնեն դեպի փոփոխությունը տանող քաղաքական ծրագիր:

«Եթե լինեն ծրագրեր, որոնցում նախկինի նման մեկ նախադասությամբ կանդրադառնան արցախյան հիմնախնդրին, դա ինձ համար անընդունելի կլինի: Կցանկանայի տեսնել օրինակ տնտեսական զարգացման մասին ծրագիր, որտեղ նշված կլինեն գործողությունները: Եվ, եթե մարդիկ գալիս են որպես ընդդիմադիր, ընդդիմությունը լինելու է միայն քննադատությո՞ւն, թե իրական, այլընտրանքային ծրագիր են առաջարկելու: Իսկ, եթե գալու են նույն բաներից խոսեն, քննադատեն ու դրանից հետո ուղղակի առաջարկը լինելու է ասենք 5-րդ երեխան ունենալու դեպքում 1.5 կամ 2 միլիոն վճարելու մասին, ապա կներեք, դա ինձ համար այլընտրանք չէ: Կցանկանայի հասկանալ, բացի գումար վճարելուց ի՞նչն են փոխելու, որպեսզի ՀՀ-ում բազմազավակությունը զարգանա, ի՞նչ են անելու, որ ներգաղթ լինի, արտագաղթը կրճատվի: Պետք է հասկանալ, որ արդեն ընտանիքում 4 երեխան էլ մեզ բավարար չէ՝ զարգանալու համար, քանի որ մեր երկիրը ծերացող ազգերի թվում է արդեն»,-նկատեց պատգամավորը:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե նորմա՞լ է, որ ապրիլի 2-ին են խորհրդարանական ընտրություն անցկացնում, չէ՞ որ կա Սահմանադրական խախտում, Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ ավելի շատ սա տեխնիկական խնդիր է: Ներկայիս Սահմանադրությամբ մի քանի կառույցներ կարող են դիմել Սահմանադրական դատարան.ՄԻՊ-ը, ԱԺ պատգամավորները՝ որոշակի ստորագրություն հավաքելով և այլն: Թե չէ հարձակվել են ԿԸՀ-ի վրա, որը սխալ հասցեատեր է: Մենք ունեինք նաև երկրորդ հնարավորությունը, ոը ապրիլի 9-նն էր:

Հիշեցնենք, որ վերը նշված խնդրին անդրադարձել է նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը նշելով.2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին և նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ: Ընտրությունների նշանակումը Սահմանդրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որևէ տրամաբանության ևս չի ենթարկվում: Քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետևաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր Սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին: Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և հակասության դեպքում գործում են Սահմանադրության դրույթները: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Այստեղ կարևորն է այն, որ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացը իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ Սահմանադրության դրույթների խախտմամբ և անտեսմամբ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին