▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատներովս կհանեմ նրանց աչքերը, ովքեր կփորձեն վարկաբեկել ՀՎԿ-ն. Հեղինե Բիշարյան

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ ՀՎԿ 2-րդ համագումարը:  Փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նախընտրական պայքարին` նշելով. 

«Կփշրվեն նրանց մատները, որոնք կփորձեն գողանալ ՀՎԿ պտուղներից, ՀՎԿ-ն իմ զավակն է, դուք իմ զորքն եք, ես թույլ չեմ տա, կոչնչացնեմ, իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, ովքեր կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն»:

Խոսելով ազգային հարստությունը երկրից դուրս բերելու մասին` Հեղինե Բիշարյանը մասնավորապես նշեց.

«Ձեր քթից գա, չվայելեք էդ փողերը։ Մենք որևէ կապ չենք ունեցել որևէ օֆշորի հետ, սա է մեր տարբերությունը, իշխանության մեջ մենք ծառայել ենք ժողովրդին»:

 

Ստորև դիտեք զվարճալի տեսանյութ` Հեղինե Բիշարյանի ելույթի մեմերից.

Կարդացեք նաև` Կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք. Արթուր Բաղդասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին