▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանն՝ իր և Պավլիկ Մանուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

«Անսխալական մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել: Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու…, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Օհանյանը 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ:

Օհանյան-Րաֆֆօ-Օսկանյան դաշինքի առաջին համարը վստահեցրել է, թե հետո երկարատև աշխատանք են ունեցել Պավլիկ Մանուկյանի հետ և իրենց հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել. «Իմ պաշտոնավարման տարիներին Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ունեցել եմ լավ հարաբերություններ և փորձել եմ աջակցել բոլոր հարցերով»:

Կարդացեք նաև`Սեյրան Օհանյանը՝ կնոջ ֆոտոշարքերի մասին

Վահագնի թաղամասում ինձ հողակտոր է նվիրել Հովնանյանը, որն այլեւս իմը չէ... Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը՝ կնոջ ֆոտոշարքերի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին