▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագնի թաղամասում ինձ հողակտոր է նվիրել Հովնանյանը, որն այլեւս իմը չէ... Սեյրան Օհանյան

Վահագնի թաղամասում, Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ, կարծեմ, 2008-ին ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը: Հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել առանձնատունը Վահագնի թաղամասում, որտեղ ապրում է հիմա, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այն տեղեկությունները, որ կան լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ, կարծեմ, 2008-ին ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»:

 

Կարդացեք նաև` Սեյրան Օհանյանն՝ իր և Պավլիկ Մանուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Սեյրան Օհանյանը` իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Սեյրան Օհանյանը՝ կնոջ ֆոտոշարքերի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին