▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մուսինյանը գրազ առաջարկեց Դաշնակցությանը` ընտրապայքարից դուրս գալու պայմանով

«Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը  նկատել է,  որ իշխանության՝ պատասխանատվությունից դուրս լինելը չի կարող վատ ձեւով չանդրադառնալ երկրում տիրող գործընթացների վրա ցանկացած ոլորտում, մասնավորապես,  տնտեսական, սոցիալական, իրավական, անվտանգության, միգրացիոն եւ այլ ոլորտներում հետընթաց է արձանագրվել:

Քննարկմանը մասնակից Դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Մուսինյանի խոսքին հայտարարել է, թե Հայաստանի խնդիրների արմատները դրվել են 1990 ականներին, մասնավորապես, ըստ դաշնակցական գործչի, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իբր առաջարկել էր «մեր անվտանգությունը մեր անպաշտպանության մեջ է» թեզը:

Ի պատասխան, Արման Մուսինյանը գրազ է առաջարկել՝ եթե Խաչատրյանը կարողանա հավաստի աղբյուր՝ տեսանյութ, տեքստ կամ ձայնագրություն բերել, որը կապացուցի, որ Տեր-Պետրոսյանը նման բան է ասել, ապա Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դուրս կգա ընտրապայքարից, եւ հակառակը, եթե չկարողանա ապացույցներ բերել ընտրապայքարից դուրս կգա Դաշնակցությունը: Խաչատրյանը խուսափել է գրազից՝ նշելով, որ իրավասու չէ ՀՅԴ անունից խոսել, բայց խոստացավ, որ «կփորձի ապացույցներ գտնել»: 

Կարդացեք նաև՝ Ինչպես կարելի է թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանն ուղղակի աշխատանքից ազատվի ու գնա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին