Հայաստանյան գործընթացներում պետք է լինի քաղաքական պատասխանատվություն, ոչ թե խնդիրները լուծելու վերաբերյալ հայեցակարգեր, -«Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը:
Նրա խոսքով, իշխող ուժը միշտ հղում է անում ինչ-որ ընթացակարգերի, բարեփոխումների, մինչդեռ խնդիրը քաղաքական պատասխանատվության չլինելու մեջ է:«Կոռուպցիայի ոլորտում ներկայացնում են հայեցակարգեր, ընթացակարգեր, օրինագծեր եւ այլն, բայց ոչինչ չի փոխվում: Հարց ես բարձրացնում՝ ինչպես կարելի է թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանը, որը համարվում է կոռուպցիոն սխեմաների կնքահայրը, ուղղակի աշխատանքից ազատվի ու գնա: Եթե իշխանության ներսում կա գեթ 1 տոկոս կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ապա այդ հարցը պետք է քննվեր եւ այդ մարդը պատասխանատվության ենթարկվեր», - նշել է Մուսինյանը:
Կարդացեք նաև՝ Արման Մուսինյանը գրազ առաջարկեց Դաշնակցությանը` ընտրապայքարից դուրս գալու պայմանով