▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև երևանցիների թեկնածուն է

Խորհրդարանական ընտրություններում թացը չորից,  խոստումը իրատեսականից, կեղծ ընդդիմությունն իրականից  տարբերած ընտրողն մայիս 14-ին ՝ Երևանի ավագանու ընտրություններին  տարբերելու է  մի բան՝ խոսքը գործից:

 ՀՀԿ-ի թեկնածուն   գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Իսկ   խորհրդարան անցած մյուս կուսակցությունները որքան էլ  փորձեն հետաքրքիր անուններ դնել  շրջանառության մեջ, ընտրողներն, արդեն գիտեն՝ ով ով է և գիտեն նաև, որ ընտրելու են ոչ թե  ճառ ասողի, այլ կոնկրետ գործ անողի:

Այն, որ  գործող քաղաքապետից  երևանցիները  գոհ են,  փաստ է և  Տարոն Մարգարյանի հաջողությունը մեծապես  պայմանավորված է  նրա  աշխատանքով ու հավատամքով, որ կուսակցական  ցուցակով ընտրված   քաղաքապետը  պետք է ծառայի միայն քաղաքին ու քաղաքի բնակիչներին։

Եվ այդպես էլ արել է Տարոն Մարգարյանն  ու պատահական չէ, որ շատերն են ասում, որ նա   Երւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է:

Ի դեպ, այս կարծիքին իր հարցազրուցներից մեկում համաձայնել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անկասկած է, որ  Տարոն Մարգարյանը շարունակելու է նախկինի պես լինել  համեստ, ազնիվ, մարդամոտ  ու Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ՝ դրանով նաև թոթափելով իշխանությունների բեռը՝ մայրաքաղաքում  հասարակական վստահությունն ապահովելու և  առավել ամրապնդելու  հարցում։

Իսկ երևանցին, հավատալով ու վստահելով, արդարաբար պահանջելու ու միասնաբար ստեղծելու է ավելի լավ Երևան, որ հաստատ բոլորի ցանկությունն է և միայն կուսակցական կարգախոս չի եղել անցած տարիներին:

Հիշեցնենք, որ Երևանի  ավագանու խորհուրդը կազմված է 65 անդամներից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։

Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրում է Ավագանու ընտրված խորհուրդը։

 

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին