▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոշիկներս հանել եմ, որ հայրենի հողը ներբաններովս զգամ․90-ամյա ծերունին ոտքով հասել էր Ծիծեռնակաբերդ

«Մեր ուսուցիչները Հայոց ցեղասպանության ականատեսներն էին ու մեզնից «լավաշ սարքեցին», այսինքն՝ հայ դաստիարակեցին։ Այ, հիմա իմ սասունցի ուսուցչի շունչն եմ զգում, նրա ձայնն եմ լսում։ Ես չեմ հավատում հայի ու թուրքի բարեկամությանը, դա անհնար է։ Նրանք 1,5 միլիոն հայ են սպանել։ Անցած օրը «Մատյան ողբերգությանն» էի կարդում, գրված է՝ «Եթե մարդիկ կան, որոնք իրենց հայրերի գործած սխալները չեն ընդունում, նրանք ավելի  հանցավոր են, քան իրենց ծնողները»,-ես էլ եմ այդ կարծիքին,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ 90-ամյա գրող, հրապարակախոս, բժիշկ Թորոս Թորանյանը, ով ի դեպ, չնայած պատկառելի տարիքին՝ Կոմիտասից մինչև Ծիծեռնակաբերդ քայլելով էր եկել․

«Այն անմեղ զոհերն էլ էին սոված-ծարավ քայլում» ,-նշեց նա՝ շարունակելով․

«1970 թվականին 10 օրով գնացի Վան, դե գիտեք, արգելված էր այն ժամանակ։ Գիրք գրեցի, որը տպագրվեց Երևանում ու Հալեպում։  Հիշում եմ՝ անգամ Վանա կատու գնեցինք, հետներս Փարիզ տարանք։ Ուղեկիցս, կատակեց, թե «կատուն հայ չէր, չդիմացավ՝ մեռավ։ Ի դեպ, նա կոշիկները Վանում հանել ու ոտաբոբիկ էր քայլում, հարցրի՝ հանել ես, որ չմաշե՞ն, պատասխանեց՝ «Ապուշի մեկը, կոշիկներս հանել եմ, որ հայրենի հողը ներբաններովս զգամ»։

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝  Հայրս ու մայրս երբ իմացան, որ հայ ենք՝ քրիստոնեություն ընդունեցինք․Դիարբեքիրի հայ

Մի Թուրքիան սպանեց, մյուսը՝ սգաց

Սա ոչ միայն ձեր երկրի, այլև ամբողջ մարդկության հարցն է․Բելգիացի գրող

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին