▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կընդլայնվի Արցախի անվտանգության գոտին․ Լեւոն Մնացականյան

Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Երբ գնում ենք առաջնային գիծ, շփվում  ենք զինծառայողների հետ և հարցնում եմ՝ ինչպիսին է տրամադրությունները, ստանում եմ միանշանակ մի պատասխան՝ պարոն նախարար, տրամադրությունները մարտական են, և պարբերաբար հարց են տալիս՝ երբ ենք հարձակվելու։ Իհարկե, դա ուրախալի է, հպարտություն է, որ մեր զինվորները ունեն նման տրամադրություն և ունեն հարձակողական գործողությունների մասնակցելու տրամադրություններ: Նման տրամադրություններ  ես տեսնում եմ նաև իրենց ծնողների մոտ, հատկապես հայրերի մոտ»: Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը, այդ առումով վիճակն ինչպիսի՞ն է Արցախում, նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում։ Չկա մի պաշտոնյա Արցախի Հանրապետությունում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում։ 

Մանրամասները` տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին