▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը դեմ է ակցիզային հարկի դույքաչափերը նվազեցնելու «Ելք»-ի առաջարկին

Կառավարությունն այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում, բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել:

Նշենք, որ «Ելք»-ի պատգամավորներն առաջարկում են բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել եւ վերադառնալ նախկին դրույքաչափերին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, համարձակ քայլերի գնացին, էական թուլացումներ արվեցին, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի:

Նրա համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը:

«Եթե ունենք երկընտրանք արտադրությունը հարկել, թե սպառումը, շատ ավելի նպատակահարմար է գնալ սպառման հարկմանը, քանի որ այլ տարբերակով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել»,- ասաց Վարդան Արամյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ պատգամավորներն այլընտրանք չեն առաջարկել, քանի որ եթե ակցիզային հարկի դրույքաչափը վերանայվի, ապա բյուջեում եկամուտների պակաս կլինի եւ հաշվարկված չէ, թե դա ինչ տնտեսական էֆեկտ կունենա:

Նշենք, որ «Ելք»-ի նախաձեռնությամբ փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված հենց այդ օրինագիծը քննարկելու օրակարգով:

ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենք չեն տապալի նիստը, ներկա կլինեն եւ եւս մեկ անգամ կներկայացնեն իրենց մոտեցումները:

Կարդացեք նաև՝ Կոտայքի մարզի «Արզնի» օդանավակայանից կիրականացվեն մասնավոր կոմերցիոն թռիչքներ Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին