▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արզնի» օդանավակայանից կիրականացվեն մասնավոր կոմերցիոն թռիչքներ

Քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռների համատեղ տեղակայման օդանավերի աերոդրոմների ցանկը համալրվել է «Արզնի» ռազմական օդանավակայանով։ 

Համապատասխան լրացումը կատարվել է 2004 թվականի օգոստոսի 26-ին կառավարության կողմից ընդունված որոշման մեջ։ Նախագիծը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ավիացիայի զարգացման նպատակով Հայաստանում կկազմակերպվեն մասնավոր կոմերցիոն օդային փոխադրումներ, ինչպես նաեւ ստեղծվել են օդաչուների պատրաստման եւ վերապատրաստման համար պայմաններ. «Օդանավերի հիմնական սպասարկման կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով նպատակահարմար է օգտագործել «Արզնի» օդանավակայանը, որը ընտրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ավիացիայի կառավարման եւ քաղաքացիական ավիացիայի վարչության համատեղ քննարկումների ժամանակ», - նշել է նա։ 

Կարդացեք նաև՝ Կառավարությունը դեմ է ակցիզային հարկի դույքաչափերը նվազեցնելու «Ելք»-ի առաջարկին Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին