▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապ չունի, որ Գորիկ Հակոբյանը մահացել է, պիտի քննվի...Արթուր Սաքունց

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ելույթ ունենալով՝ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է. «Այդ օրվա իշխանություններն են համար առաջին պատասխանատուները, որ մարտի մեկի գործը այն նույն փուլում է, ինչ եղել է 10 տարի առաջ։ Ոչ մեկ դեռ պատասխանատվության չի ենթարկվել նրա համար, թե ինչու առանց համապատասխան օրենքի հայտարարվեց արտակարգ իրադրություն երկրում»: Սաքունցը մեկ առ մեկ թվարկել է այն պաշտոնյաների անունները, որոնք են եղել այդ օրվա իշխանություններն ու անմիջական հրաման տվողները. «Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Վլադիմիր Գասպարյան, Աղվան Հովսեփյան, Հայկ Հարությունյան, Գորիկ Հակոբյան` կապ չունի, որ նա մահացել է հիմա, պետք է քննվի։ Նրանց անմիջական հրամանով է ամեն ինչ կատարվել է։ Իրավական գնահատական պետք է տրվի նրանց հրամանների համար, որոնց արդյունքում տասը զոհ եղավ։ Այս առումով գործ չի հարուցվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին