▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս չունենաք, թե մենք հետ ենք կանգնելու. Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայր

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ելույթ է ունեցել մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը` հայտարարելով, որ իրենց պահանջը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, այլ ուզում են հասկանալ, թե ով հրաման տվեց ու սպանեց իրենց երեխաներին, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել ոչ հրաման տվողները, ոչ կատարողները։

«Դիմում եմ ՀՀ իշխանություններին` հույս չունենաք, թե մենք հետ ենք կանգնելու. ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն»,-ասել է Սարգիս Քլոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին