▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի նիստն էլ կարող է տեղափոխեն Նոյեմբերյանի Ջուջեվան գյուղ...Նիկոլ Փաշինյան

«Մեր խնդիրն է , որպեսզի ապրիլի 17-ին, Ազգային Ժողովի նիստը չկայանա, ոչ թե ՝ որ գնանք, շրջափակենք խորհրդարանի շենքը, պարտադրենք կամ խնդրենք, որ չընտրեն Սերժ Սարգսյանին վարչապետ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացաշ հանրահավաքին ու ավելացրել՝ չնայած տեղեկություն կա, որ ԱԺ-ի նիստն էլ կարող է տեղափոխեն ՝ ասենք Նոյեմբերյան:

Հիշեցնենք, որ  ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես առաջադրելու է  Սերժ Սարգսյանի թեկնածությունը, տեղի է ունեցել Ծաղկաձորում:

Հավելենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացրել է մեկ շաբաթ առաջ: ԱԺ փոխնախագահը հերքել է հայտարարությունները, թե նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը պայմանավորված է եղել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների հայտարարությունների հետ, թե պատրաստվում են շրջափակել ՀՀԿ-ի գրասենյակը:

 

Հատված  հանրահավաքից՝ տեսանյութում, որ վերցված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին