Այսօր Ծիծեռնակաբերդում երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադառնալով Սերժ սարգսյանի հրաժարականին ու թավշյա հեղափոխությանը՝ ասաց.
-Այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է: Իշխանափոխություն և այլն: Երկիրը ժողովրդինն է, նրանք էլ պետք է որոշեն: Ժողովրդի կամքն էր ու ողջունելի է, որ ժողովուրդն ու իշխանությունը կարողանում են երկխոսության գնալ։ Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա էլ, ժողովրդին հանի։ Եթե մարդիկ կան, որ հարկ չեն տվել, թող պահանջեն, բերեն տան։ Թող օրենքով դնեն, ով ինչ արել է։ Պիտի ամենքն իրանց գործն անեն:
Ի դեպ, երբ լրագրողը Մանվել Գրիգորյանին դիմել է որպես Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի անդամ, գեներալը պատասխանել է՝ ես Երկրապահի նախագահ եմ, եթե չգիտես, ծանոթանանք...
Կարդացեք նաև ՝ Մանվել Գրիգորյանը` Էջմիածնում տեղի ունեցած սպանության մասին