▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42

ԱԺ հատուկ նիստին այսօր կայացել է  վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկումը։ Գրանցվել էր 100 պատգամավոր, որոնցից  59-ը կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը, դեմ էր 42 պատգամավոր։ 

Ելքը, Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն, ինչպես հայտարարել էին,  ամբողջ  խմբակցություններով կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին: 

ՀՀԿ-ից Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեցին 10 գումարած 1 անձ՝ ինչպես  իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 

Նշենք, որ ԱԺ-ն աշխատել է  առանց ընդմիջման:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանին այս անգամ ներկայացրել է  Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը. տեսանյութը՝ ստորև.

Կադացեք նաև՝ Հայ ժողովուրդն այսօր նույնքան ոգևորված ու հաղթանակած է, որքան Շուշիի ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյան 

Ստորև ներկայացվող տեսանյութում դիտեք, թե  ինչպես Հնարապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին