▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդն այսօր նույնքան ոգևորված ու հաղթանակած է, որքան Շուշիի ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42 ձայներով

ԱԺ հատուկ նիստին այսօր սկսվեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկումը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այսօր` Շուշիի ազատագրման օրը, դե յուրե արձանագրվելու է համազգային շարժման հաղթանակը. «Հայ ժողովուրդն այսօր նույնքան ոգեւորված ու հաղթանակած է, որքան այդ օրերին, քանի որ վստահություն ունօ դեպի ապագան ու հավատում է իր ուժերին: ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու եւ վերջ, արհեստական մենաշնորհներ չեն լինելու եւ վերջ, արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վերջ, հաստատվելու է օրենքի գերակայություն եւ վերջ։ Շրջադարձային փոփոխություններ է կատարելու մեր Կառավարությունը։

Օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի քաղաքական մերձավորների ու հակառակորդների համար։ Սփյուռքում գտնվողներ սիրելի հայրենակիցներ, ձեր վերադարձի ժամը եկել է, ես կլինեմ երաշխավորը բոլոր տեսակի խոչընդոտների ու ապօրինությունների վերացման, ու այս գործընթացն անմիջապես պետք է սկսել, սա անվտանգության հարց է նաեւ»: Նա մի քանի կետով ներկայացրեց իր ծրագրի առաջնահերթությունները. «Ռազմարդյունաբերական համալիրի կայացում, բարձր տեխնոլոգիաների զարգացում, նոր հեղափոխական գաղափարներ, ՀՀ-Ադրբեջան` խախտված ռազմական հավասարակշռության վերականգնում»: Նրա մյուս առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է` ոռոգման ջուրը նույնքան հասանելի ու տարածված պետք է լինի, որքան եղավ էլեկտրաէներգիայն, զարգանա կաթիլային համակարգը։ Զբոսաշրջությունը եւս կլինի Նիկոլ Փաշինյանի առաջնահերթությունը. «Բոլորը կձգտեն գալ ՀՀ` տեսնելու, թե այդ ինչ երկիր է, որտեղ նման թավշյա, սիրո եւ համերաշխության մթնոլորտում հեղափոխություն եղավ»:

Ըստ նրա` պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ` պետությանը. «Պետությունն իր քաղաքացուն պատժիչ համակարգից պետք է վերածվի համագործակցող, օժանադակողի։ Կրթական հաստատություններում կուսակցականության արատավոր երեւույթը պետք է վերացվի, դա է վկայում մեր շարժման ակտիվ մանսակցած աշակերտների ու ուսանողների թիվը։ Կանայք ավելի մեծ ընդգրկում ունենան հասարակական, պետական կառավարման համակարգում։ Նոր Հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն։ Ես` որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ուզում եմ քաջալերել նրանց` շարունակել ժամանակ տրամադրել հանրային գործունեությանը, քանի որ նրանց շնորհիվ էլ ավելի է ուժեղանալու մեր երկիրն ու ընտանիքը»:

Սակայն, ըստ նրա, այս ամենի սկիզբը կլինեն ԸՕ փոփոխությունները, քանի որ հենց այստեղից է շեղվել մարդկանց բարոյահոգեբանական մթնոլորտը. «Եվ սեղմ ժամկետներում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման։ Վերադարձ հնին այլեւս չի լինելու, մեր երկրում էլ տեղ չունի հուսահատությունը, մեր երկիրը կանգնած է բաց ճակատով ու ամուր ողնաշարով։ Քննադատությունը չի դիտարկվելու որպես անվտանգությունը խաթարող գործոն։ Մենք պետք է օր առաջ պետք է ազատվենք քաղբանտարկյալ ունեցող երկրի արատավոր խարանից։ Եւ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, եւ կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են ազատ երկրում»: 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42

Ստորև ներկայացվող տեսանյութում դիտեք, թե ինչպես Հնարապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում էր նաև աշխարհահռչակ ռոք  երաժիշտ Սերժ Թանկյանը, ով երեկ էր ժամանել Հայաստան և Նիկոլ Փաշինյանի հետ ելույթ ունեցել Հանրապետության հրապարակում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին