▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա իմ պատասխանը չի, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանինը չի». Վիկտոր Սողոմոնյան

«Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով կայքերում տարածված հրապարակումը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատասխան է հնչեցվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

Մեր ճշտմանը, որ այդ հրապարակումը չի՞ կարող համարվել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Բացարձակապես, դա պաշտոնական պատասխան չի։ Գրված է, որ խմբագրության կողմից է։ Ես, ճիշտն ասած, զարմացել եմ, որ ինձ սկսել են զանգել։ Դա իմ պատասխանը չի, առավել ևս՝ Ռ.Քոչարյանինը չի»։

Ըստ նրա՝ 2rd.am-ը Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն է։ Վ.Սողոմոնյանի խոսքով՝ եթե իր անունից է պարզաբանում կամ հայտարարություն լինում, ապա լինում է իր ստորագրությունը, կամ նշվում է գրասենյակի կողմից, եթե Ռ.Քոչարյանի կողմից է լինում, դրվում է նրա ստորագրությունը։

«Այլ հարց է, որ ես կարդացել եմ և կիսում եմ ամբողջությամբ։ Դա չէ հարցը։ Բայց դա իմ հայտարարությունը չի»,- ասաց Վ.Սողոմոնյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ «Էս ոնց է կարողացել Նիկոլն իր մի ասուլիսով կռվացնել երեք նախկին նախագահներին…»

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանն ապշեցնող է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին