Տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների, որոնց տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի հետ կապված բողոքի ակցիա էր սկսվել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որը շարունակվում է մինչև այժմ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու բողոքի ակցիաներին և Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում:
«Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ:
Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»,-նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը :