▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn ուղիղ եթերով խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքն, իհարկե, դատապարտելի և անընդունելի է:

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս  ընթացքում մշտական կապի մեջ է եղել Արցախի ղեկավարների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինների և քաղաքացիական անձանց միջեւ բախման տեսանյութը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այն կատարվել էր ավտոլվացման կետում, որը պատկանում է միջադեպի ժամանակ ծեծված երկու քաղաքացիներից մեկին:

Հիշեցնենք, որ դեպքի հետ կապված բողոքի ակցիա էր սկսվել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որի մասնակիցները պահանջում էին ուժային նախարությունների ղեկավարների հրաժարականը:

Արցախի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ խնդիրը պետք է քննարկվի միայն իրավական տիրույթում և դրա քաղաքականացումն անթույատրելի է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի հետ կապված հայտարարարություն էր տարածել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով , որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: «Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա:Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»,-նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին