▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ԱԱԾ ջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի տեսագրությունը

Համացանցում տարածվել է Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինների և քաղաքացիական անձանց միջեւ բախման տեսանյութը:

Այն կատարվել է ավտոլվացման կետում, որը պատկանում է միջադեպի ժամանակ ծեծված երկու քաղաքացիներից մեկին:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ դեպքի հետ կապված բողոքի ակցիա էր սկսվել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որը շարունակվում է մինչև այժմ:

«Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու բողոքի ակցիաներին և Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: 

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: «Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա:

Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»,-նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին