▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայուհի հարսնացու ընտրած Եվրախորհրդարանի պատգամավորին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, լյուքսենբուրգցի Ֆրանկ Էնգելին ու նրա հայուհի ընտրյալին` Տաթև Մանուկյանին:

Պաշտոնական տեղեկատվությունը կներկայացնենք ավելի ուշ, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է: Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»: Այսպիսի կարծիք է  հայտնել եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն իր հարցազրույցերից մեկում՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը: 

Ավելի վաղ Տաթևը հրապարակել է իր և Ֆրանկ Էնգելի լուսանկարը, որում նրանք հայկական ազգային տարազներով են: Լուսանկարին կից Տաթևը գրել էր. «Կենացդ, հայո՛ց բանակ! Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, երբ մեր բուռն քննարկումների ընթացքում Ֆրանկն ասաց. «Դրանք (ադրբեջանցիները) ոչ մի միլիմետր հող չեն վերցնի, եթե նույնիսկ ես ստիպված լինեմ զինվորական համազգեստ հագնել...»... Փշաքաղված ժպտացի ու ասեցի. «Սա ավելի ազդեցիկ էր, քան «Ես քեզ սիրում եմ»-ը...»:

 

Լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու Տաթև Մանուկյանն ամուսնացել են հունիսի 3-ին. պսակադրությունը տեղի է ունեցել Խոր Վիրապ վանքում:

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին