Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 3-ին, լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու նրա հայուհի ընտրյալը` Տաթև Մանուկյանը, ամուսնացել են: Պսակադրությունը տեղի ունեցավ Խոր Վիրապ վանքում: Կնքահայրը պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էր: Պսակադրությունը կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հատկանշականն այն է, որ հարսանեկան ծաղկեփնջի փոխարեն Տաթևն իր ձեռքում ունեցել է ցորենի փունջ: Ներկայացնում ենք զույգի հարսանեկան լուսանկարներից մի քանիսը.



