Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախապես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:
Հարցին «Դո՞ւք էլ եք համոզված, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում» հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չի կարող որեւէ մեկի մասին ասել՝ կհայտնվի՞ այդ մարդը, արդյոք, ճաղերի հետեւում.
«Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, թե ինչ-որ մեկը կհայտնվի ճաղերի հետևում, թե ոչ: Բայց նրանք, ովքեր թույլ են տվել չարաշահումներ, կոռուպցիա են իրականացրել, անպայման կհայտնվեն ճաղերի հետևում:
Իսկ դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց նա ու հավելեց, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ամեն ինչ պետք է հիմնվի փաստերի վրա: