▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայտնի է դարձել, որ Կապանի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվելու է այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցի ժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չտվեց խոսել։ Իրավիճակը լարվեց, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարց բարձրաձայնեց ու մեղադրանքներ հնչեցրեց նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին:

Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձեց խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չտվեցին նրան խոսել:

«Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչում էին քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքեց Կապանի հրապարակը:

Ենթադրվում է, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը կապված է երեկվա միջադեպի հետ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Լարված մթնոլորտ Կապանում` հանդիպման ժամանակ. Փաշինյանը հեռացել է հրապարակից

Փաշինյանի բռնկուն հանդիպումը կապանցիների հետ. «անվտանգությունը» չէր կարողանում կարգ ու կանոն հաստատել

Կարդացեք նաև` Չափազանցնել պետք չի, ախպոր նման...Նիկոլ Փաշինյան

Մաքսայինի պաշտոնյաների բակում սենց բոչկա կա՞ դրած․ Նիկոլ Փաշինյանը բարկացավ

 Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ արեց չօգտագործել «Դուխով» լոգոն

Գորիսեցի երեխան պետբյուջեն լցնելու համար գումար է տալիս Նիկոլ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին