▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ արեց չօգտագործել «Դուխով» լոգոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում կանգ առավ Գորիս քաղաքում: Վարչապետին ելույթից առաջ տվեցին սև գլխարկ՝ վրան հայտնի «Դուխով» լոգոն, որի վերաբերյալ Փաշինյանը փոքր հայտարարությամբ հանդես եկավ:

«Վերջին շրջանում, ցավոք, նկատում եմ, որ կոնկրետ այս լոգոն կոմերցիոն նպատակներով օգտագործվում է, ինչին ես դեմ չեմ, բայց օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից և այլն, ինչն ինձ մտահոգում է: Ես կոչ կանեի՝ այդպիսի նպատակներով չօգտագործվի լոգոն, առանց այդ էլ մարդկանց համար բուքմեյքերական գրասենյակների, խաղային ապարատների հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ եթե պարզվի, որ այդ լոգոն շարունակելու են օգտագործել, ապա կմտածեն՝ ինչ անել «սիրելի լոգոյի» հետ, բայց մինչ այդ նա կրկնեց իր կոչը՝ այս լոգոն այդ նպատակներով չօգտագործել:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև` Էդ միկրոֆոնը փոխանցեք, որ էս 20 տարվա հարցն ի վերջո հնչի. Նիկոլ Փաշինյանը` Գորիսում

Երբեք որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սիսիանցիների հետ

Հայաստանում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք, իշխանիկների ու ֆեոդալների ժամանակն անցել է․Նիկոլ Փաշինյանը Գորիսում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին