▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Մոգերինի հանդիպումը

 

 

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մեկնեց Եվրոպական հանձնաժողովի Բառլեմոն շենք, որտեղ տեղի ունեցավ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնեց «Cinquantenaire» համալիր, ուր ժամանեցին նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետին դիմավորեց Բելգիայի վարչապետը, տեղի ունեցավ նաև ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների և կառավարությունների ղեկավարների արարողակարգային տեսանկարահանումը։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին