▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելքը» Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և արտահերթ նիստին չի մասնակցի

 

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտարարություն է տարածել է խմբակցությունը:

Հայտարարության մեջ նաև ասվում է.

«ԵԼՔ դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։

 

Կարդացեք նաև՝ Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին