Երևանի ավագանին ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու որոշումը։

Իսկ քաղաքապետի ընտրությունը օգոստոսի 8-ին անցկացնելու «Ելք» խմբակցության առաջարկը մերժվեց 34 դեմ, 15 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու այսօրվա նիստում նիստը վարող փոխքաղաքապետ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարությունից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ և իր հերթին առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել 2018 թ․-ի օգոստոսի 8-ը։

Ըստ Խաժակյանի արտահերթ ընտրությունների այդքան շուտ լինելու դեպքում, ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից խնդիրներ են առաջանալու:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից:


