▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու նիստին

 

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որի միջոցով տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու նիստին:

 

 

 

 

 

 

 

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։

 

Կարդացեք նաև՝ Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում

«Ելքը» Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և արտահերթ նիստին չի մասնակցի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին