Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում այն առումով, որ դրսևորումներ են լինում, որոնք այդքան էլ հասկանալի չեն:
Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցու շուրջ դրսեւորումներ են լինում, որոնք այնքան էլ հաճելի չեն. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա։
Նա ընդգծեց, որ տեղի ունեցող մասշտաբներն ու բովանդակությունը առայժմ իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք. «Պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական հարցերին։ Դա չի դարձել հանրային, որ կառավարությունն արձագանքելու անհրաժեշտություն ունենա․ Ինչ խոսք, օրինականության պաշտպանության հարցում պետությունն իր անելիքը պետք է անի, մասնավորապես, ոստիկանությունը, որպեսզի մենք այստեղ չունենաք իրավիճակ, որ ՀՀ-ում հաստատված սիրո եւ համերաշխության մթնոլորտը, այն էլ եկեղեցու հետ գործ ունեցող մարդկանց կողմից խաթարվի։
Դուք գիտեք, որ ոստիկանությունը գործողություն է իրականացրել Մայր աթոռի տարածքներն ազատելու ուղղությամբ, բայց ես կոչ եմ անում հոգեւոր դասին հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները ու մեզ նման խնդիրների առջեւ չկանգնեցնել»,-հայտարարեց ՀՀ վարչապետը։
Կարդացեք նաև՝ Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր
Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին
Կան մարդիկ, որոնք ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան