▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր

 

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օգտատերերից մեկի հրապարակած տեղեկությանը, թե հերոսի ծնողները ծանր սոցիալական պայմանների պատճառով մեկնել են ՌԴ աշխատելու:

 

 

 

 

 

 

 

Վարչապետը հավելեց, որ հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է հերոսի հորը, զրուցել Ռոբերտի մասին: «Ես նրան խնդրել եմ պատմել Ռոբերտի մասին, շատ հուզիչ հանդիպում ենք ունեցել, դա անձնական հանդիպում է եղել, այդ պատճառով տեղեկատվություն չի եղել: Բացի այդ Ռոբերտի հայրն էլ, ես որքան հասկացա, չէր ցանկանում, որ այդ պահին տեղեկատվություն տրվի այս մասին: 

Ռոբերտի կերպարը առաջին իսկ օրվանից ինձ հուզել է, նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»,-ասաց վարչապետը:


Փաշինյանը հավելեց, որ Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը  երկար ժամանակ ապրել է ՌԴ-ում, նա էլ է ապրել այնտեղ, ապա եկել է, զորակոչվել բանակ:

«Ես խոսակցության սկզբում էլ ասել եմ, որ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ նրանք չապրեն Հայաստանում:  Հայրն էլ ասել է, որ մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին: Բայց պարզ է, որ նրանք երկար ժամանակ ապրել են ՌԴ-ում»,-նշեց վարչապետն ու հավելեց, որ Ռոբերտի և մյուս հերոս տղաների կերպարն է ունեցել իր աչքի առաջ հեղափոխության ընթացքում, և ինքը պարտավորված է զգում նրանց առաջ:

 

Կարդացեք նաև՝ Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան

Ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքի ընդունվելու հիմնական տրամաբանությունը ծանոթ ու մեջք ունենալն է. Փաշինյան

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան

Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին

Եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա. Փաշինյան

Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին