Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել էր խորհրդակցությունների սենյակ: Քիչ առաջ դատավորը վերադարձել է և հրապարակել է որոշումը:
Դատարանը որոշել է երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել:
Այդ մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել, ասաց՝ նախկին նախագահի փաստաբանները հարցերին կպատասխանեն վաղը ժամը 12-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:
Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Ռուբեն Սահակյանն էլ փոխանցեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Կարդացեք նաև՝ Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»
Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ
Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում
37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում