▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեն լուծարվելու դատարանները, Սահմանադրությունը չի խախտվելու. Արտակ Զեյնալյան

 

 

Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն. այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ վարչապետն իր ելույթում ասել էր, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ինքն էլ ուզում է հավելել, որ անցումային արդարադատությունը չի հակասելու կոնվենցիաներով ՀՀ ստանձնած պարտավորություններին, Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու՝ այն լինելու է օրինական և ավելի շատ աջակցող ինչ-որ բան:

Image result for արտակ զեյնալյան

Զեյնալյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է նաև, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ, սակայն հարցերը լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը: «Անցումային արդարադատություան արդյունքում դատարանները չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրությունը չի խախտվելու, Հայաստանի՝ միջազգային պարտավորությունները չեն չեղարկվելու, արտակարգ դատարաններ էլ չեն ստեղծվելու: Անցումային արդարադատությունը լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնել»,-ասաց Զեյնալյանը:

Կարդացեք նաև՝  Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին