▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեւ ուժեր գոյություն ունեն եւ սպասում են ռեւանշի». Հայկ Մարության

Չեմ սիրում փնտրել դավադրական տեսություններ, հիմնվում եմ փաստերի վրա, բայց, այո, սեւ  ուժեր գոյություն ունեն: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Երեւանի քաղաքապետի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր հնչեցրած միտքն, որ սեւ ու սպիտակ ուժեր կան, սպիտակներն իրենք են:

«Իմ ձեւակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց, այո, սխալ չէր: Այո, սև ուժեր գոյություն ունեն, այո, բոլորս իրար հետ մայիսի 2-ին  միասին դուրս էինք եկել փողոց հենց այդ սեւ ուժերի դեմ»,- ասաց Մարությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ «սեւ ուժերը» սպասում են ռեւանշի, և ինքը միասնության կոչ է անում այդ ուժերի դեմ պայքարում.  «Որպեսզի թույլ չտանք գրավեն Հայաստանը: Բոլորս միասնական պետք է լինեն այդ ուժերի դեմ պայքարում, որպեսզի սեւ ուժերը չկարողանան գրավել Հայաստանը»:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունեիք «մեր դեմ խաղ» չկա ասելով, Մարությանն ասաց, որ եթե մարդիկ դիտել են տեսանյութը, ապա նկատել են, որ գովում է մասնագետներին, թիմին: «Քաղաքական թիմի մասին չէր խոսքը, ես առաջին պայքարողներից եմ այդ երեւույթի դեմ: Ես առաջինն եմ բարձրաձայնել, որ այսպիսի բաներ չի կարելի անել»:

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը՝ որ քաղաքականությունում առաջին քայլերն է անում եւ, արդոք կա՞ն մարդիկ, ովքեր ուղղորդում ու խորհուրդ են տալիս իրեն, Մարությանն ասաց, որ քաղաքականությունում պետք է ավելի զգույլ շինի. «Ճիշտ է, ես պետք է ավելի զգույշ լինեմ, ավելի ուշադիր, եւ այս դեպքը դա ցույց տվեց, բայց ես չեմ փոխվելու: Լինելու եմ պարզ ու հասարակ, ինչպես եղել եմ»:

 

Կարդացեք նաև՝ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք՝ սև ուժեր են. Հայկ Մարության

 «Մեր թիմի դեմը խաղ չկա». Հայկ Մարության

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին