Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից՝ շեշտելով, որ արդյունավետ զրույց են ունեցել, որի արդյունքներով կարող են արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
«Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու գործարարներին կոչ է արել վստահորեն ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում:
Համոզված եղեք, որ ոչ ոք ոչ մեկին չի ուզում «խաբի, քցի»...,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում