▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հանձնարարական է տվել Փաշինյանը Զինված ուժերին՝ Ալիևի հետ խոսելուց հետո

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Ալիևի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին:


«Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանի  և շփման գժի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ միջոցներ կիրառելու պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել: 

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել: 

«Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշեց նա:

Կարդացեք նաև՝  Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ. Նկոլ Փաշինյան

Հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին