▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ. Նկոլ Փաշինյան

 

 

Նկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացնում Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումների մասին: Վարչապետը նաև մանրամասներ հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նշելով, որ այդ մասին տեղյակ է պահել նաև Արցախի ղեկավարությանը:

 

 

 

 

 

 

 

 

«Ընդհանուր առմամբ գոհ եմ այս այցերից, և ինչպես պայմանավորվել ենք՝ արդեն վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բանակցություններ, քննարկումներ սկսելով»,-հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ կա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ:

«Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, որովհետև, ըստ էության, ողջ միջազգային հանրության, ներդրողների համար այդ հանգամանքը կարևոր է, որպեսզի համոզվեն, որ կարող են գոնե միջնաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել: Եթե կասկածներ կհնչեն հանրության, ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք կմտածենք նաև այդ մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք այդ տեսակետը, սակայն արդեն եղած փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական ժամկետը հաղթահարենք, ու երկրի զարգացման հարցերը լինեն մեր օրակարգում»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝  Հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված. Փաշինյան

Ի՞նչ հանձնարարական է տվել Փաշինյանը Զինված ուժերին՝ Ալիևի հետ խոսելուց հետո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին