▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել է փորձաքննություն. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում   ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չունեն, ասաց, որ իրենք չեն փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ իրենց տան իրենց համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա պնդեց՝ ասել է, որ կա վարկած «Մարտի 1-ի» դեպքերին այդ զենք–զինամթերքի օգտագործման մասով, չի պնդել, որ հենց այդպես է. «Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը հնարավոր է  առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։  Այդ օրերին տարբեր լրատվականներ ցանկանում էին ինձանից լսել խոսք, որով ես պետք է մեղադրեի այս կամ այն անձին «Մարտի 1-ի» զենքերի օգտագործման մեջ։ Ես ասել եմ, որ կա վարկած, որ հնարավոր է օգտագործվել է, իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի այդ զենքերը օգտագործվել են մարտի մեկին թե ոչ։ Այո, եղել է փորձաքննություն եւ Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ զենքերը որեւէ առնչություն չունեն այս դեպքերի հետ»։

Վանեցյանը հավելեց, որ օբյեկտիվ քննություն է իրականացվել. «Շատ կարեւոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում։ Մենք չենք փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն»,-եզրափակեց ԱԱԾ տնօրենը։

Կարդացեք նաև՝ Գաղտնալսման պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. Արթուր Վանեցյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին