▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոն Բոլթոնը չի կարող խոսել իմ անունից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Բոլթոնի այն գնահատականին, թե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ամեն մեկը կարող է խոսել  իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և Ջոն Բոլթոնը, և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, Փաշինյանն ասաց, որ դրանք չեն մոռացվել, ցանկացած հանդիպման ժամանակ դրանց մասին խոսում է, բայց ի տարբերություն նախորդ իշխանությունների, Հայաստանի այս իշխանություններին հաջողվել է կոնկրետ քայլեր անել ու կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում նաև զինադադարի վիճակի շատ, թե քիչ պահպանման հարցում. «Ցույց տվեք մի դեպք, որ Հայաստանի ցանկացած ղեկավար հանդիպել է Ադրբեջանի որևէ ղեկավարի, հետո նստել ուղիղ եթեր ու պատմել, թե ինչ են պայմանավորվել:

Ինչու Հայաստանի ղեկավարները չեն եկել ամեն հանդիպումից հետո ուղիղ եթեր մտել ու ասել, թե ինչի մասին են խոսել: Ես ասել եմ, թե ինչ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Էլ ի՞նչ պետք է անեի, որ չասեն ստվերային պայմանավորվածություն է եղել: Բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին