Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էՂազախստանի Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿհավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները քննարկելու են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, որը կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:
Հիշեցնենք, որ նրա նկատմամամբ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով:
Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները: