▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. հսկելու ենք. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Լինելու ենք կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու:

 

 

 

 

 

 

 

 

 

Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ: ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ»:

Կարդացեք նաև՝ Մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում. Վիգեն Սարգսյան

Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի նախկիններից թշնամու կերպարի կերտումը

ՀՀԿ-ն «ձեռքերը լվանալու» իրավունք չունի, անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վիգեն Սարգսյան

Փաշինյանը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները. Վիգեն Սարգսյան

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

Բա հաջողություն չե՞ք մաղթում մեզ. Վիգեն Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին