Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է: Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։
Այս մասին Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերը կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդները մինչեւ 2019 թվականը չեն ընտրի կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին RBK-ին հայտնել էր Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Տեսանյութը՝ Newsam-ի
Կարդացեք նաև՝ Մեզ հետ շատ մեծ պրոբլեմ կունենա ու դրա տակից ինքը չի կարող դուրս գալ...Նիկոլ Փաշինյան