▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել. Փաշինյանը հերքում է Պուտինի օգնականի հայտարարությունը

 

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով կամ առաջարկով չի դիմել: Ասել ենք՝ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում ու հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,-այսօր Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը:

 

 

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նշանակված էր դեկտեմբերի 6-ին, չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքը:

«Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ: Այդ համատեքստում շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում: Ամենակարևորը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության, անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների և դրանց կատարման մեխանիզմների, կազմակերպության առաջ անդամ երկրների պարտավորությունների, անդամ երկրների առաջ կազմակերպության պարտավորությունների հարցերն են: Գլխավոր քարտուղարի հարցը շրջադարձային և առանցքային չէ: Կան շատ ավելի լուրջ հարցեր»,-նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշենք, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդները մինչեւ 2019 թվականը չեն ընտրի կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին RBK-ին հայտնել էր Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

Կարդացեք նաև՝ Ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում իր քարոզչական բուկլետները

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին