▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը»․ հրաժարվեց. Լուկաշենկո

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ դրվագների մասին, հայտնում է Բելտա գործակալությունը:

 

 

 

 

 

 

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում ուղարկել որոշակի երաշխիքներ ապահովելու համար:

«Հետո արդեն բացահայտ ասացի՝ … Սերժ, հանձնիր այդ 5 շրջանները: Ինչու չեք վերադարձնում, եթե դատարկ են: Նա ասաց՝ եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա: Նա ասաց՝ ոչ, մենք չենք անի դա, չենք ցանկանում»,– պատմել է Լուկաշենկոն:

«Դա առաջին քայլն էր: Այդ ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում և Եվրազեսում: Դա պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակերպություններին: Ինչու՞ հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը մի կողմ, բայց Ռուսաստանը երաշխավոր էր, որ այդտեղ երբևէ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք ընդունում եք, որ ադրբեջանական են: Խոսքը Ղարաբաղի մասին չէ», – շարունակել է պատմել Լուկաշենկոն:

 

Կարդացեք նաև՝ Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին