▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոյի հարցազրույցի մի մասը տարածում են Փաշինյանի կողմնակիցները, մյուս մասը` Սերժ Սարգսյանի...

«Լուկաշենկոն տաղանդավոր մարդ է. Տվել է մեկ հարցազրույց, որի մի մասը տարածում են Փաշինյանի կողմնակիցները, մյուս մասը` Սերժ Սարգսյանի»,-գրել է Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում: 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ու նշելով, որ ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները Փաշինյանին Սանկտ-Պետերբուրգում ընդամենը մեկ հարց են ուղղել` ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարոտուղարի շուրջ այդ վեճի համար։ «Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից, որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,-ասել է նա:

Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ դրվագների մասին:

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը Սերժ Սարգսյանին  խոստացել էին անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում ուղարկել որոշակի երաշխիքներ ապահովելու համար: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետո արդեն բացահայտ ասացի՝ … Սերժ, հանձնիր այդ 5 շրջանները: Ինչու չեք վերադարձնում, եթե դատարկ են: Նա ասաց՝ եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ մեր զորքերը կմտցնենք և դա թույլ չենք տա: Նա ասաց՝ ոչ, մենք չենք անի դա, չենք ցանկանում»,– պատմել է Լուկաշենկոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին