▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլինեն ՀՀԿ-ից, թե ՔՊ-ից՝ օրենքի առաջ պետք է հավասար լինեն. Դավիթ Սանասարյանն՝ Արամ Սիմոնյանի մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր  պատասխանել է  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ տոների նախօրեին հրավիրած ասուլիսին։

«Պատասխանում եմ ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին, խորհուրդ չեմ տալիս հետեւել Արամ Սիմոնյանի օրինակին եւ ասել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Լինեն նախկին, ներկա պաշտոնյաներ, ՀՀԿ անդամներ, բոլորը պետք է պատասխան տան։ Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել։ Սուտ է, որ մենք ինը մլրդի գնումներ ենք ստուգել, սուտ է, մենք ստուգել ենք 2,5 մլրդի գնումներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք ստուգումներ չենք իրականացնում, այնքան են ասել ստուգում որ, մենք էլ ենք ասում։ Մենք ուսումնասիրություններ են անցկացնում, մենք ստուգող մարմին չենք։ ԵՊՀ ում ուսումնասիրել ենք ծախսային մասը՝ երեք տարվա։ Մենք չենք ուսումնասիրել համալսարանի Իջեւանի մասնաճյուղը»,-ասել է Դավիթ Սանասարյանն ու  վստահեցրել է, որ պատասխանատվություն են կրում ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված տեղեկանքի համար։

«Այն, ինչ իրենք ներկայացնում են, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է  Պետական վերահսկողական ծառայության պետը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս գործը դատարան է գնալու»,-ասել է Սանասարյանն ու ավելացրել. «Եթե Արամ Սիմոնյանը պատրաստ է, թող դատարան դիմի։ Կարող է վիճարկել մեր ցանկացած գործողություն դատարանում, դա իր իրավունքն է։Այս պահին բժշկական համալսարանում են տեղի ունենում ուսումնասիրություններ։ Ագրարային համալսարանում ավարտվել են ուսումնասիրությունները։ Մեր համար կարեւոր է կրթությունը, ուզում ենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում բուհերում։Այս ընթացքում ավելի քան վեց հարյուր մլն գումար ենք վերականգնել պետբյուջե»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին