▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Նիկոլ Փաշինյան

«Մենք չենք կարող քննարկել, ընդհանրապես չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը: Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել: Եվ որևէ զուգահեռ կամ ընդհանրություններ գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ, միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն է»,- այսօր Կառավարության անդամների երդմանարարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Հարցին, թե Մինսկի խմբի համանախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն՝ վերսկելու բանակցությունները, Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցը գտնվում է արտգործանախարարների քննարկման օրակարգում:

Մենք պարոն Ալիևի հետ նույնիսկ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են այդ թեմայով աշխատում, իրենք համանախագահների հետ միասին մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվել»:

Կարդացեք նաև՝ Սահմանին նորից լարվածություն կլինի, եթե պարզվի, որ Փաշինյանը Լևոնի «մարդը» չէ. Քաղաքագետ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին